Սոցհարցումների համաձայն՝ արևմտյան երկրներում ընտրողների 45%-ը դժգոհ է, թե ինչպես է գործում ժողովրդավարությունը: Ամենաբարձր դժգոհության մակարդակը գրանցվել է Ֆրանսիայում (60%), որին հաջորդում են Նիդեռլանդները (37%), Լեհաստանը (31%) և Շվեդիան (15%)։               
 

Ռեալը ջախջախեց Գալաթասարային

Ռեալը ջախջախեց Գալաթասարային
07.11.2019 | 14:07

Ավարտվեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրը: A խմբում կայացան «Ռեալ»-«Գալաթասարայ» և «Պարի Սեն Ժերմեն»-«Բրյուգե» հանդիպումները։
«Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում առաջին 15 րոպեներին «Ռեալը» երեք գնդակ խփեց։ Նախ երկու գնդակ խփեց Ռոդրիգոն, այնուհետև 11-մետրանոցն անվրեպ իրացրեց Սերխիո Ռամոսը։ Մինչ ընդմիջման գնալը հաշիվը 4-0 դարձրեց Կարիմ Բենզեման։ Երկրորդ կեսում ֆրանսիացի հարձակվողը ձևակերպեց դուբլ՝ հանդիպման հաշիվը դարձնելով 5-0։ 90+2 րոպեին Ռոդրիգոն հեթ-տրիկ ձևակերպեց։ «Ռեալը» հաղթեց 6-0 հաշվով։


Փարիզի «Պարկ դե Պրենս» ստադիոնում ՊՍԺ-ն ընդունել էր «Բրյուգեին»։ Հանդիպման միակ գնդակը 22-րդ րոպեին խփեց Մաուրո Իկարդին։ Փարիզյան ակումբը ապահովում է իր տեղը փլեյ-օֆֆ փուլում։

Դիտվել է՝ 1759

Մեկնաբանություններ